AM
10 Մայիս 2011 - 12:46 AMT

Աղբյուր. Դեռևս լինելով Իրանի ԱԳ նախարար` Մանուչեհր Մոթթաքին 2010թ. աշնանն այցելել է Լեռնային Ղարաբաղ

Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին 2010 թվականի աշնանն այցելել է Լեռնային Ղարաբաղ և Իրանի հետ սահմանակից ԼՂՀ շրջաններ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, այցը ճանաչողական բնույթ է կրել:

Լեռնային Ղարաբաղն Իրանի հետ ընդհանուր սահման ունի` Զանգելան, Կուբաթլի, Ջաբրահիլ: Մանուչեհր Մոթթաքին, որն Իրանի ԱԳ նախարարն է եղել սկսած 2005 թվականից, 2010թ. դեկտեմբերի 13-ին պաշտոնից ազատվել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրամանագրով: