AM
10 Մայիս 2011 - 14:43 AMT

ՀՀ ԱԳՆ փոխնախարարը ամերիկացի սպաներին ներկայացրել է Հայաստանի մոտեցումը անվտանգության հարցերին

Մայիսի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը ընդունեցին ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի ուսանողներին:

Պենտագոնի բարձրաստիճան սպաներ հանդիսացող ուսանողներին ներկայացվեցին անվտանգության երկկողմ եւ բազմակողմ խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումները: Այդ ենթատեքստում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին եւ վերջին զարգացումներին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: