AM
13 Մայիս 2011 - 14:08 AMT

Վալանսում Շառլ Ազնավուրի հրապարակ բացվեց

Վալանսում` Հայկական ժառանգության կենտրոնի շենքի դիմաց, Շառլ Ազնավուրի հրապարակ բացվեց: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ն, Կենտրոնը գտնվում է այն տեղում, որտեղ ժամանել էին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը: Հրապարակի բացմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը և աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: