AM
14 Մայիս 2011 - 08:59 AMT

Վաշինգտոնը չի շտապում ճանաչել Լիբիայի անցումային կառավարությունը

ԱՄՆ-ն դեռևս չի շտապում ճանաչել Լիբիայի ապստամբ կառավարությունը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, մայիսի 13-ին Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմ Դոնիլոնի ու Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Ջիբրիլի միջև:

Հանդիպման ընքացքում Դոնիլոնը լեգիտիմ է ճանաչել Լիբիայի Ազգային անցումային կառավարությունը՝ նշելով, որ Լիբիայի հեղափոխության առաջնորդ Մուամմար Քադաֆին կորցրել է իր լեգիտիմությունը: Սակայն, այնուամենայնիվ, Սպիտակ տան ներկայացուցիչը հասկացնել է տվել, որ Լիբիայի ապստամբ կառավարությունն առաջիկայում չպետք է դիվանագիտական ճանաչում ակնկալի ԱՄՆ-ից:

Ավելի վաղ Ֆրանսիան, Իտալիան Լիբիայի Ազգային ժողովը ճանաչել են երկրի բնակչության միակ օրինական ներկայացուցիչը: Եվրամիությունում հայտարարել են նաև, որ մտադիր են ներկայացուցչություն բացել ապստամբների մայրաքաղաք Բենգազիում: