Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կստորագրվի միջկառավարական համաձայնագիր` «Ռազմական արտադրանքը երրորդ երկիր տեղափոխելիս փոխգործակցության մասին»: Այդ համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության նախօրեին կայացած նիստում: Խոսքը, մասնավորապես, գնում է ռազմական տեխնիկայի, զենքի եւ զինամթերքի, նրանց պահեստային մասերի եւ դետալների մասին:





