Ստամբուլի Քադիր Հաս համալսարանը Գերման Մարշալի հիմնադրամից ստացել է 23.500 դոլարի գրանտ հայոց լեզի դասընթացներ կազմակերպելու համար: Ուսումնական կենտրոնի ղեկավար Սերդար Դինլերի խոսքերով, դասընթացը վարելու են Հայաստանից ժամանած դասախոսերը: «Դա երկու երկրների միջև մշակութային փոխանակության մաս է հարաբերությունների կարգավորման համար, որոնք արդեն բացակայում են 100 տարի»,- ասել է նա:
Նրա խոսքերով, Թուրքիան տարանցիկ միջանցք է դարձել էներգառեսուրսների համար և դիվանագիտության կենտրոն` տարածաշրջանում: «Քանի որ թուրքական կառավարությունը հռչակել է հարևանների հետ «զրո խնդիրներ» քաղաքականությունը, մենք հավատում ենք, որ թուրքերի նոր սերունդը հարևան երկրների հետ ակտիվ երկխոսության կարիք ունի, ներառյալ Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Հունաստանը: Լեզուների իմացությունը միայն կօգնի դրան»,- ասել է Դինլերը, գրում է The International Herald Tribune-ը:





