AM
17 Մայիս 2011 - 13:12 AMT

Բակո Սահակյան. գյուղի վերածնունդը անհնար է առանց երիտասարդների հարցերի լուծման

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ, որտեղ հանդիպել է տեղի բնակչության հետ եւ քննարկել գյուղում իրականացվող աշխատանքների ընթացքը:

Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդության հիմնախնդիրներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի վերածնունդը անհնար է առանց տեղում երիտասարդների հարցերի արդյունավետ լուծման: Հակառակ դեպքում գյուղերից քաղաք արտահոսքն անխուսափելի կլինի, ինչն էլ իր հերթին բացասաբար կազդի արցախյան գյուղի զարգացման վրա:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել տեղում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հաղորդում է Արցախի հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը: