AM
19 Մայիս 2011 - 05:24 AMT

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի անդամներին եւ ԱԺ պատգամավորներին

Մայիսի 18-ի առավոտյան՝ Ֆրանսիայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի անդամների եւ Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատական տրվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:

Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Հանդիպումից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Վաշինգտոն, ուր կկայանան նրա հանդիպումները Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: