AM
19 Մայիս 2011 - 09:41 AMT

Եվրոպացի փարձագետները Ստեփանակերտում քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Մայիսի 18-ին Ստեփանակերտում կայացել է Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հանդիպումը եվրոպացի փորձագետների խմբի հետ, որոնք Արցախ են ժամանել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ:

Ինչպես հայտնել են Հանրային խորհրդի գրասենյակում, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերը, ղարաբաղյան կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները և Հարավային Կովկասում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները: