AM
20 Մայիս 2011 - 11:29 AMT

Nabucco-ի իրականացումը գործնականում հետաձգվել է, գտնում է ադրբեջանցի փորձագետը

Հիմնական խոշոր էներգետիկ նախագծերի գործնական իրականացումը մեծ խնդիրների է բախվում, հայտարարեկ է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախկին ղեկավար Սաբիտ Բագիրովը: Նա հիշեցրել է, որ Nabucco-ի մասին առաջին տարին չէ, որ խոսվում է, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, չլուծված են մնում շատ հարցեր: Լուծված չէ նաև գազ մատակարարող երկրների պարտավորությունների հարցը, այդ պատճառով էլ նախագծի իրականացումը հետաձգվում է»,-ասել է Բագիրովը՝ հավելելով, որ նախագիծը մեծ քաղաքական նշանակություն ունի:

Ըստ նրա, AGRI նախագիծը (Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա) ամենաիրականն է ու հեռանկարայինը, հավանաբար, այն էլ կիրականացվի, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»: