Թբիլիսիի Հայերի Ասամբլեան (ԹՀԱ) վրդովված է 2011թ. մայիսի 9-ին լրատվական գործակալությունների կողմից հրապարակված հաղորդագրությամբ. «Ռուսաստանի հայերի միությունը $90 մլն կծախսի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչման համար»: Այս տեղեկատվությունը թողարկվել է Վրաստանի հեռուստատեսության բազմաթիվ ալիքներով, ինչը մեծ արձագանք է առաջ բերել ինչպես Վրաստանի հայ համայնքի, այնպես էլ ողջ վրաց հասարակայնության շրջանում: ԹՀԱ ներկայացուցիչները կապ են հաստատել ՌՀՄ ղեկավարությանը մոտ լիազորված աղբյուրի հետ, որը հաղորդել է, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ՌՀՄ դիրքորոշումն է հայտնել` ոչ մի դոլար չծախսել որևէ այլ բանի վրա, այլ միայն Լեռնային Ղարաբաղի (ԼՂՀ) անկախության ճանաչմանն ուղղված գործունեության համար:
Տարածված տեղեկատվությունը ոչ այլինչ է, քան հայ-վրացական բազմադարյա բարիդրացիական հարաբերություններն ապակայունացնելու հերթական փորձ: Առավել ևս, որ նման գործունեությունն առանձնակի կասկածներ է հարուցում առաջիկայում Վրաստան Հայաստանից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակության այցելության և Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Եղիա Բ-ի հետ նրա հանդիպման պարագայում:
«Մեր կազմակերպությունը պարբերաբար հայ համայնքին ԶԼՄ-ում վերաբերող տեղեկատվության մոնիտորինգ է անցկացնում, և այսուհետ, ըստ հնարավորության, կանխելու է թշնամանքի լեզվի և միջէթնիկական խտրականության հրահրման` որոշ լրատվական գործակալությունների բոլոր փորձերը», հաղորդում է Թբիլիսիի Հայերի Ասամբլեայի մամլո կենտրոնը:





