AM
20 Մայիս 2011 - 16:43 AMT

Հայաստանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հետ

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ: Կողմերը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ են քննարկել:

Նալբանդյանը հանդիպել է նաև ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ և քննարկել տարածաշրջան միջնորդների առաջիկա այցի հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի սկզբին կայցելեն տարածաշրջան, որից հետո կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: