AM
20 Մայիս 2011 - 16:45 AMT

Եժի Բուզեկը Վրաստանին առաջարկում է մասնակցել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Վրաստանին առաջարկում է մասնակցել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, գրում է Կովկաս Online-ը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում Բուզեկը նշել է, որ «Վրաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և կարող է օգնել այս խնդրի լուծման գործում: Նրա խոսքով` «ԵՄ-ն սառեցված հակամարտությունները գնահատում է որպես սպառնալիք և շատ կարևոր է համարում դրանց կարգավորումը»: