AM
23 Մայիս 2011 - 04:54 AMT

Արցախը շահարգռված է արտասահմանյան գիտավերլուծական շրջանակների հետ կապերի խորացման հարցում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Ստեփանակերտում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» թեմայով միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում պետականաշինության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել արցախյան, հայաստանյան եւ արտասահմանյան գիտավերլուծական շրջանակների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է նման կապերի մեջ` այն դիտարկելով որպես կարեւոր գործոն տարածաշրջանային գործընթացները ավելի ճշգրիտ կերպով պատկերացնելու համար, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն: