«Մենք՝ Դաղստանի Մագարամքենդի Խրախ-Ուբա գյուղի բնակիչներս, բնակվելով մեր պատմական հայրենիքում, քաղաքական փոփոխությունների արդյունքում հայտնվել ենք Ադրբեջանական հանրապետության կազմում»,-ասվում է Դաղստանի Մագարամքենդի շրջանի Խրախ-ուբա գյուղի բնակիչների բանաձևում, որն ընդունվել է մայիսի 23-ին Մախաչկալայում կայանալիք հանրահավաքում:
Ըստ հանրահավաքի մասնակիցների, ադրբեջանական կողմը խոչընդոտում է այցելություններին Ռուսաստան, որպեսզի գյուղի բնակիչները հրաժարվեն ՌԴ քաղաքացիությունից: «Մեր վիճակը վատթարացել է, մեզ սպառնում են բռնագաղթով, ստիպում են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել: Ադրբեջանական կողմն արդեն միակողմանի կարգով սկսել է արտաքսել գյուղացիներին առանց փոխհատուցելու հողն ու գույքը: Մեր դիմումները տարբեր ատյաններ անտեսվում են, իսկ վիճակը՝ վատթարանում»,- ասվում է բնակիչների բանաձևում:
Հանրահավաքի մասնակից Դաղստանի ԱԺ պատգամավոր Էդուարդ Խիդիրովը իր հովանու տակ է առել անկլավի հարցի լուծումը և պատրաստակամություն է հայտնել օգնելու Խրախ-ուբայի բնակիչներն:





