AM
24 Մայիս 2011 - 05:00 AMT

ԱՄՆ-ում ցուցարվելու է մարտի 1-ի դեպքերի մասին Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը

Հունիսի 11-ին Լոս Անջելեսի Գլենդելի Beyond the Stars Palace-ում` «Stars» կինոթատրոնում ցուցադրվելու է Տիգրան Պասկևիչյանի` մարտի 1-ի դեպքերի մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը:

«Հայկական ժամանակը» նշում է, որ ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն և քաղաքացիների հարցերին կպատասխանեն ֆիլմի սցենարի հեղինակ, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Սանդրանիկ Քոչարյանը: