AM
24 Մայիս 2011 - 11:11 AMT

ՀՀ սփյուռքի նախարարը ընդունել է Բեյրութի «Նոյան տապան» ցուցասրահի տնօրեն Մովսես Հերգելյանին

Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Բեյրութի «Նոյան տապան» ցուցասրահի տնօրեն, արվեստաբան, հրապարակախոս Մովսես Հերգելյանին:

Նախարար Հակոբյանը Հերգելյանին ծանոթացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող մշակութային ծրագրերին, ինչպես նաև քննարկվել են Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել կերպարվեստի գործիչների համահայկական ընկերակցության գործունեության ապահովման խնդիրներին: