AM
25 Մայիս 2011 - 06:04 AMT

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների ներմուծման մասին: Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի խոսքով, պատժամիջոցները թույլատրված է տարածել Վենեսուելայի Petroleos de Venezuela նավթային ընկերության, ինչպես նաև 6 պակաս խոշոր ընկերությունների վրա:

Պետքարտուղարությունը ցուցակում ներառել է նաև PPCI (Ջերսի կղզի/Իրան), Royal Oyster Group (ԱՄԷ), Speedy Ships (ԱՄԷ/Իրան), Tanker Pacific (Սինգապուր), Ofer Brothers Group (Իսրայել) և Associated Shipbroking (Մոնակո) ընկերությունները: «Բոլոր այդ ընկերությունները խախտել են Իրանի հետ առևտրի համար ԱՄՆ կողմից ներմուծված սահմանափակումները, հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը: