Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Կազանում կհանդիպեն ուղղակի հանդիպելու ու բանակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հրավիրված աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը: «Կլինի նույնը, ինչ Սոչիի ու Աստրախանի հանդիպումներում: Փոխզիջումը դեռ չի երևում: Սակայն, ավելի լավ է շփվել, քան պատրաստվել պատերազմի: Հետո, եթե հաջողվի առաջ շարժվել հումանիտար ասպեկտներում, ապա դա արդեն դրական կլինի»,-ասել է նա:
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին Կազանում:





