AM
27 Մայիս 2011 - 09:11 AMT

2012 թվականի աշնանը կգումարվի Քրդական համազգային կոնֆերանս

Ժողովրդավարական հանրային կոնգրեսի (DTK) պատվիրակությունը Ահմեդ Թյուրքի գլխավորությամբ, հանդիպել է Հյուսիսային Քրդստանի (Իրաք) նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպման ավարտին որոշվեց հաջորդ տարվա աշնանը Քրդական համազգային կոնֆերանս գումարել:

Ինչպես հայտնում է Kurdistan.info-ն, համազգային կոնֆերանսի գաղափարը նոր չէ՝ այն առաջ քաշվեց անցյալ տարի, սակայն հետաձգվեց որոշ բարդությունների պատճառով:

Հյուսիսային Քրդստանում հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև իրավիճակը տարածաշրջանում ու քրդական խնդրի լուծման ուղիները: