AM
27 Մայիս 2011 - 12:02 AMT

G8 հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2012 թվականին ԱՄՆ-ում

G8 հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2012 թվականին ԱՄՆ-ում, ասվում է ֆրանսիական Դովիլ քաղաքում ներկայիս գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:

G8-ը առաջատար արդյունաբերական զարգացած ժողովրդավարական երկրների առաջնորդների ոչ պաշտոնական համաժողով է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, ինչպես նաև ներկայացված է և ամբողջական ձևաչափով մասնակցում է ԵՄ-ն:

«Մեծ ութնյակի» մասնակից երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտահանման 49%, արդյունաբերական արտադրության 51%, ԱՄՀ ակտիվների 49%: G8-ի շրջանակներում մոտեցումների համաձայնեցում է իրականացվում արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ: