AM
27 Մայիս 2011 - 12:07 AMT

Մինչ տարեվերջ Ադրբեջանը կորոշի Nabucco-ին իր մասնակցության հարցը

Մինչ տարեվերջ Ադրբեջանը կորոշի Nabucco-ին իր մասնակցության հարցը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:

«Մեզ համար ամենակարևորը գազի տարանցման էժան սակագինն է և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Հավանաբար, մինչ տարեվերջ դա արդեն պարզ կդառնա»,-ասել է Աբդուլլաևը: Ավելի վաղ Ռովնագ Աբդուլլաևը ասել է, որ երկիրը կարող է որոշում կայացնել մինչ հոկտեմբերի 1-ը:

Ըստ Ռովնագ Աբդուլլաևի, հայտնվել է եվրոպական շուկա ադրբեջանական գազի առաքման նոր հեռանկար: