AM
27 Մայիս 2011 - 12:19 AMT

Հայաստանի դեսպանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել է Խոջեւանքի պանթեոնի խնդիրները

Մայիսի 24-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Թբիլիսիի քաղաքապետ Գիորգի Ուգուլավայի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ ձեւավորված գործնական հարաբերությունները եւ վստահություն հայտնեցին, որ հետագայում եւս Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանների միջեւ համագործակցությունը կզարգանա այդ կառուցողական հունով:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջեւանքի պանթեոնի բնականոն գործունեության հետ կապված հարցեր, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: