ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան հունիսի առաջին տասնօրյակում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:
Միջնորդները տարածաշրջան կժամանեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ նախարարների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հունիսի 25-ին կայանալիք եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով:





