AM
29 Մայիս 2011 - 11:57 AMT

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն կառավարությանը կոչ է անում մտահոգվել երեխաների առողջության մասին

Հունիսի 1-ին` ժամը 12:00-13:00, Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ա. Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում տեղի կունենա Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության և «Մեր քաղաքը» հանրային, քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է կոչ անել ՀՀ կառավարությանը մտահոգվել երեխաների առողջության մասին և «բազմահարկ և բազմաֆուկցիոնալ շենքերի» փոխարեն կառուցել մանկական խաղահրապարակներ և կանաչապատված գոտիներ:

Կազմակերպիչները ՀՀ կառավարությանը կոչ են անում «ոչ թե տարածքը ճանաչել հանրային գերակա շահ, այլ մեր երեխաների առողջությունը, մեր երեխաների մանկությունը, մեր երեխաների բակում խաղալու իրավունքը, մեր երեխաների ապագան»: