AM
30 Մայիս 2011 - 08:11 AMT

Հրազդանի մեծ կամրջից մարդ է ընկել և ողջ է մնացել

Մայիսի 27-ին ՝ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի մեծ կամրջից քաղաքացի է ընկել և ողջ մնացել:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Պարզվել է, որ Հրազդանի մեծ կամրջի հարակից տարածքում գտնվող պոմպակայանից Հրազդան գետն է ընկել Երևան քաղաքի բնակիչ Արսեն Հակոբյանը (35-40 տարեկան), որի հետևանքով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: