Մայիսի 30-ին`ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոմայրուղու 13 կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես Տ-600» մակնիշի 03 ՍՏ 333 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, ինչի հետևանքով վարորդ,1985թ.-ին ծնված Արթուր Աբրահամյանը տեղում մահացել է: Փրկարարների ուժերով Ա.Աբրահամյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության բրիգադին:





