AM
1 Հունիս 2011 - 09:03 AMT

ՄԱԿ գլխավոր քարտուղարն արդյունքներ է ակնկալում Ղարաբաղի շուրջ բանակցություններից

«Անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուտափույթ խաղաղ կարգավորում, և այդ ուղղությամբ ակնկալվում են արդյունքներ»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նրան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, հաղորդում է Trend-ը: