AM
2 Հունիս 2011 - 06:22 AMT

ANCA-ի խորհրդաժողովի ժամանակ «Հայկական հարցի» շուրջ վարպետության հատուկ դասեր են անցկացվելու

ՏՏ մասնագետ և բլոգգեր Հայկ Կայսերյանը Վաշինգտոնում սոցիալական ցանցերի վերաբերյալ վարպետության դասեր կանցկացնի «Հայկական հարցի» շուրջ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) խորհրդաժողովի ժամանակ: «Հայկ Կայսերյանը ներկայացնում է մեր ակտիվիստների նոր սերնդի լավագույն հատվածը: Նրա հաջողությունները բիզնեսում և նոր տեխնոլոգիաներում շատ օգտակար կլինեն նոր տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի դարում»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կայսերյանի հիմնադրած առաջին ընկերությունը` KAYWEB-ը, գրասենյակներ ունի Սիդնեյում, Մելբուրնում, Նյու Յորքում և Մանիլայում, զբաղվում է վեբ-կայքերի ապահովմամբ և կազմակերպությունների, կառավարությունների ու մասնավոր անձանց համար լուծումներ է գտնում բիզնեսում: Նա աշխատում է նաև San Francisco Chronicle, ABC7, Mashable, Venture Beat, AOL, Crain’s News York Business, YoungEntrepreneur.com, Startup Smart, Smart Company և Seven Network ընկերությունների համար: Հայկ Կայսերյանը նաև Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի և հայ համայնքի ակտիվ անդամներից մեկն է: