AM
2 Հունիս 2011 - 16:54 AMT

Նովոսիբիրսկում քրեական գործ է հարուցվել քանդակագործ Արամ Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ

Նովոսիբիրսկի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել քանդակագործ Արամ Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ: Հետաքննությունը գտնում է, որ քանդակագործի վրա ավազակներ են հարձակվել: Մայիսի 31-ի առավոտյան երկու անհայտ անձինք հարձակվեցին Գրիգորյանի վրա Նովոսիբիրսկում իր տան մոտ, հաղորդում է «Ինտերֆաքսը» `վկայակոչելով շրջանի իրավապահ մարմիններին:

Բացի քանդակագործական աշխատանքներից, Գրիգորյանը հայտնի է տեղական իշխանությունների հասցեին իր քննադատությամբ: Նա բազմիցս Ինտերնետում տեսահոլովակներ է տեղադրել, որոնցում հայտարարել է քաղաքային իշխանությունների կոռումպացված լինելու մասին: