AM
4 Հունիս 2011 - 09:34 AMT

Կոնգրեսն Օբամային երկու շաբաթ է տվել Լիբիայի վերաբերյալ հաշվետվության համար

Կոնգրեսը Բարաք Օբամայի վարչակազմից պահանջել է տեղեկատվություն տրամադրել Լիբիայում հակամարտության էության և այդ երկրում իրականացվող միջազգային օպերացիայում ԱՄՆ դերի մասին:

Համապատասխան բանաձևն ընդունել է Ներկայացուցիչների պալատը, հաղորդում է AP-ն: Բանաձևում դժգոհություն է արտահայտվում այն առիթով, որ նախագահն ամերիկյան զորքեր է ուղղել Լիբիայի ափ` չսպասելով Կոնգրեսի պաշտոնական թույլտվությանը:

Կոնգրեսականները Սպիտակ տնից պահանջում են նաև մանրամասն պատմել օպերացիային ԱՄՆ մասնակցության ժամկետների և դրա համար ենթադրյալ ծախսերի մասին: Պատասխանը նախապատրաստելու համար Ներկայացուցիչների պալատը 14 օր է տվել Օբամային: