Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ANS-ը:
«Եթե չկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, լուծում չստանա ղարաբաղյան հակամարտությունը, մեր հարաբերությունները չեն հարթվի»,- ասել է Էրդողանը:
Թուրք վարչապետը նաև նշել է, որ Մինսկի խումբը մինչ օրս այդպես էլ չի կարողացել ինչ-որ բան ձեռնարկել կարգավորման համար և հավելել, որ հակամարտությունը կարող է լուծվել առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի կողմից. «Այլապես ես չեմ տեսնում այս հարց այլ լուծում: Մինսկի խումբը գործում է շուրջ 20 տարի, և ի՞նչ արդյունքներ կան: Չկան: Շատ հետաքրքիր է, թե ինչի կարող է հասնել հիմա ՄԽ-ն, եթե ոչինչ չի արել 20 տարում»:





