AM
6 Հունիս 2011 - 06:36 AMT

ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանից Ղարաբաղ կմեկնի` հատելով շփման գիծը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն հունիսի 7-ին նախատեսվում է դիտարկում անցկացնել ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում Աղդամ-Բարդա ճանապարհին, հաղորդում է Trend գործակալությունը` մեջբերելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:

Հայկական կողմից դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Մարիուս Պուոջյունասը: Ղարաբաղյան կողմում դիտարկում կանկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը և Խրիստո Խրիստովը:

Դիտարկման ընթացքում նախատեսվում է, որԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչըն անցնելու են ղարաբաղյան կողմ: