Խիրդալանում` Բաքվից ոչ հեռու, հանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», քանդակն ապամոնտաժվել է գիշերը:Ավելի վաղ, 2011-ի հունվարին հուշարձանը հանելու պահանջով ելույթ են ունեցել ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն իշխանությունները չեն ապամոնտաժել այն, այլ հակառակը, ուժեղացված հսկողության տակ են վերցրել: Հայտնի չէ, թե ինչի հիման վրա է հուշարձանն ապամոնտաժվել հիմա:
Խիրդալանում Հոսնի Մուբարաքի հուշարձանը տեղադրվել է 2007-ին: Այն գտնվում էր Ադրբեջանի և Եգիպտոսի Բարեկամության այգում, հաղորդում է Lenta.ru-ն:





