AM
10 Հունիս 2011 - 07:30 AMT

Հոգեգալստյան տոնը հռչակվել է Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օր

Հունիսի 12-ին Հոգեգալստյան տոնի կապակցությամբ Սևանավանք կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ առաքյալների մասունքները: Տոնի առիթով վանքում ժամը 11.00-ին կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո սրբազան մասունքներով կկատարվի օրհնություն և Անդաստանի կարգ: Սուրբ մասունքները հավատացյալների խոնարհության համար վանքում կմնան մինչև նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը` ժամը 18.00:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հոգեգալստյան տոնը (այս տարի հունիսի 12-ին) հռչակվել է Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օր: