AM
11 Հունիս 2011 - 08:15 AMT

Վրաստանի նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսն անհրաժեշտ են համարում մշակութային երկխոսության խորացումը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նախագահական նստավայրում: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն, Գարեգին Բ-ն այցելել է նախագահական պալատ Վրաստանի կաթողիկոս Իլյա Բ-ի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են մշակութային երկխոսության խորացման և հայ-վրացական սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Նշվել է, որ Գարեգին Բ-ի այցն ավելի շատ կամրապնդի երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, հաղորդում է Գրուզիա online-ը: