AM
11 Հունիս 2011 - 08:32 AMT

Բակո Սահակյանը քննարկել է հայաստանցի մասնագետների հետ Արցախում ուռուցքաբանության զարգացման խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հայրո Գալստյանին եւ նրա տեղակալներին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում առողջապահության, մասնավորապես, ուռուցքաբանական ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Արցախ ժամանելու եւ տեղում բժշկական ծառայություններ մատուցելու համար՝ այն համարելով կարեւոր ու պահանջված նախաձեռնություն:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը: