AM
11 Հունիս 2011 - 11:10 AMT

Արցախի ՊԲ ստորաբաժանումները ապահովել են դիրքերի անվտանգությունը վերջին շաբաթվա ընթացքում

Համաձայն Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխանել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սահմանագծի ողջ երկարությամբ վստահորեն ապահովել ղարաբաղյան դիրքերի անվտանգությունը: