Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի երեկոյան զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընտրություններում «ԱԶԿ-ի վստահ հաղթանակի կապակցությամբ», նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան անցել է մեծ ու հաջողակ ճանապարհ և այդ հաղթանակը թուրք ժողովրդի վստահության դրսևորումն է Արդարության ու զարգացման կուսակցության հանդեպ, որը ղեկավարում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:
Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը «վստահություն են հայտնել, որ հետագայում ևս հարաբերությունները երկու երկրների միջև հաջողությամբ կզարգանան»: Իլհամ Ալիևը հրավիրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին այցելել Ադրբեջան ցանկացած հարմար ժամանակ: Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է, գրում է «Թրենդը»:





