AM
13 Հունիս 2011 - 07:10 AMT

Իրանում ստեղծվել է անտեսանելի ինքնաթիռների հայտնաբերման տեխնոլոգիա

Իրանական ԶՈւ-ը ստեղծել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հայտնաբերել, նույնացնել ու հետևել անտեսանելի ինքնաթիռներին, ասել է Խաթամուլ- Անբիայի ռազմական շտաբի հակաօդային պաշտպանության հրամանատար Ֆարզադ Իսմաիլը, հայտնում է «Մեհր» գործակալությունը: «Ներկայումս Իրանում կա տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հետևել անտեսանելի ինքնաթիռներին ու տարբեր տեսակի թևավոր հրթիռներին»,-ասել է Իսմաիլը:

«Անտեսանելի ինքնաթիռների» ստեղծման հիմնական տեխնոլոգիաներից մեկն այսօրվա դրությամբ «Սթելս» տեխնոլոգիան է: Նման ինքնաթիռի հայտնաբերման հնարավորությունները վիզուալ, ձայնային, ինֆրակարմիր ու ռադիոհաճախականության սպեկտրում քիչ են: