AM
13 Հունիս 2011 - 08:32 AMT

Հայկական համայնքը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում նշել է Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը

Հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգի Կապելա համերգասրահում կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված գիտնական, բեւեռախույզ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150 ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հայ համայնքի եւ տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ:

Միջոցառումը սկսվեց Նանսենի մասին պատմող ֆոտոցուցահանդեսի բացումով եւ ֆիլմի ցուցադրմամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի եւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ, կառավարության աշխատակիցներ, դիվանագետներ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: