Երկուշաբթի օրը վրացի ընդդիմադիր լեյբորիստներն ամերիկահայ ֆինանսիստ և միլիարդատեր Քըրք Քըրքորյանի լուսանկարը փոստով ուղարկել են անվանի դերասան Վախթանգ Կիկաբիձեին, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին հաղորդել է, որ դա արվել է «Միմինոյի» այն հայտարարության հետ կապված, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Վրաստան է ուղարկված Աստծո կողմից»:
«Այդ բռնակալին (Սահակաշվիլի) մեզ ուղարկել է ոչ թե Աստված, այլ Քըրք Քըրքորյանը»,- ասել է ընդդիմադիրը: Ինչպես պնդում է Սոսո Շատբերաշվիլին, Սահակաշվիլին կատարում է «Քըրքորյանի հրահանգները»: Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է այն մասին, որ Սահակաշվիլին կատարում է ԱՄՆ-ում հայկական լոբբիի ցուցումները:





