AM
13 Հունիս 2011 - 12:47 AMT

Հունիսի 15-ին Նորք-Մարաշում ջուր չի լինելու

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, հունիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 16-ը ժամը 10.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի` ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` Դավիթ Բեկ, Մուշավանի 7-10 և Սարի-թաղի փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: