Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նշանավորեցին Հայ-թուրքական արձանագրությունների ավարտը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Փորձագետի խոսքով, ձայների 50%-ից քիչ ավելին հավաքած իշխող Արդարության և զարգացման կուսակցության (AKP) հաղթանակով Թուրքիայի խորհրդարանում, հնարավոր է, նոր դեմքեր հայտնվեն, որոնք կզբաղվեն հայ-թուրքական գործընթացի վերսկսման հարցով:
Միևնույն ժամանակ հայ փորձագետը նկատել է, որ ներկա պահին Երևանի և Անկարայի միջև գործընթացի առնչությամբ բոլոր ակնկալիքները կապված են Հայաստանի հետ: Ռիչարդ Կիրակոսյանը նաև ընդգծել է, որ ընտրություններում իր հաղթանակով ԱԶԼ-ն ավելի մեծամիտ և ինքնավստահ է դարձել:
Հայ փորձագետն ընդգծել է, որ Թուրքիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը չի դիտարկվել` որպես կարևոր գործոն, և դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ներկա դրությամբ ավելի կարևոր խնդիրներ ունի` կապված Սիրիայի, Լիբիայի և Իսրայելի հետ:





