AM
15 Հունիս 2011 - 15:13 AMT

Գարեգին Երկրորդը կայցելի Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցին

Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակության այցը Վրաստան: Ինչպես հաղորդում է վրացական Պատրիարքարանը, հունիսի 15-ին նախատեսված է հայկական պատվիրակության այցը Նինոցմինդա: Ինչպես սպասվում է, քաղաքի կենտրոնում Գարեգին Բ-ն հանդիպում կունենա տեղի բնակիչների հետ, կայցելի Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցին և մանկատունը:

Դրանից հետո Գարեգին Երկրորդը կայցելի Ծալկայի շրջանի Այիզմաշ գյուղը, որտեղ նույնպես կհաղորդակցվի տեղի բնակչության հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան մեկնարկել է հունիսի 10-ին: