Հունիսի 17-ին գործադիրը քննության է առել «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ։
Նրանք առաջարկում են, վերջին տարիներին մայրաքաղաքում առևտրային խոշոր օբյեկտների թվի ավելացումը հաշվի առնելով, օրենքով կարգավորել դրանց տեղակայման չափորոշիչները և խնդրին առնչվող իրավահարաբերությունները։
Կառավարությունն իր հերթին հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել աշխատանքային խմբի հետ և նախագծին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո։





