AM
20 Հունիս 2011 - 16:01 AMT

Թբիլիսիի դատարանը թույլատրել է ձերբակալել Նինո Բուրջանաձեի ամուսնուն

Թբիլիսիի քաղաքային դատարանը տվել է Բադրա Բիցաձեին ձերբակալելու թույլտվություն, որը խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինն է:

Ավելի վաղ դատարանը թույլ է տվել Բիցաձեին, որը մեղադրվում էր ոստիկանության աշխատողների վրա հարձակվելու համար, ազատության մեջ մնալ 100 հազար լարի (60 հազար դոլար) գրավ վճարելու պայմանով: Սակայն Բուրջանաձեի ամուսինը նախընտրել է թաքնվել ոստիկանությունից և չվճարել գրավը:

Գրավի մարման ժամկետը լրացել է հունիսի 7-ին: Դրա հետ կապված դատախազությունը դիմել է դատարան` խնդրելով խստացնել խափանման միջոցը:

Բադրա Բիցաձեի նկատմամբ մեղադրանքներ առաջադրվել են մայիսի վերջին` ցույցը ցրելուց հետո, որը կազմակերպվել նրա կնոջ և նրա համախոհների կողմից