AM
24 Հունիս 2011 - 10:04 AMT

Արթուր Բաղդասարյանը Իրանում կխոսի ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հիմնախնդիրների մասին

Հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, փոխնախարար Իոսիֆ Իսայանը, ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը և Արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանը:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ԱԱԽ մամուլի ծառայությունից, ԻԻՀ-ում գտնվելու ընթացքում Արթուր Բաղդասարյանը կմասնակցի Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես կգա «Ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հիմնախնդիրները» թեմայով ելույթով:

Այցի շրջանակներում Նախատեսված են հանդիպումներ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: