AM
24 Հունիս 2011 - 12:53 AMT

ԵՄ պատրաստ է Խորվաթիային ընդունել եվրոպական ընտանիք

Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում ընթացող գագաթաժողովում հռչակագիր են ընդունել, որով պատրաստակամություն են հայտնել ավարտելու Խորվաթիայի` ԵՄ անդամակցելու շուրջ բանակցությունները: Այդ մասին, վկայակոչելով անանուն դիվանագետին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Եվրահանձնաժողովի ընդունած վերջին հռչակագրի համաձայն, Խորվաթիան 2013 թվականի հուլիսի 1-ից պետք է Եվրոպական միության 28-րդ անդամը դառնա: Մեկնաբանելով ԵՄ գլխավոր գործադիր մարմնի որոշումը` վերջինիս ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն ընդգծել է, որ երկիրն իրականացրել է դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ 35 կետերից 31-ը:

ԵՄ գագաթաժողովի մասնակիցները որոշել են, որ Զագրեբի հետ բանակցությունները կավարտվեն մինչև ընթացիկ ամսվա ավարտը:

Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության մասին բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին: