AM
27 Հունիս 2011 - 12:03 AMT

Ռուսաստանի երիտասարդ հայերը նշել են Երիտասարդության օրը

Հունիսի 26-ին Ռուսաստանում մեծ շուքով նշվել է Երիտասարդության օրը: Բոլոր 12 քաղաքներում, որտեղ գործում են Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) ներկայացուցչություններ, ռուսաստանաբնակ հայ երիտասարդները միացել են իրենց ռուս ընկերների մասնակցությամբ անցկացվող միջոցառումներին:

ՀՄԵԿ-ի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը շնորհավորել է երիտասարդներին Մոսկվայի Պերովյան այգում: «Դո՛ւք եք որոշելու, թե ինչպիսին կլինի Հայաստանի և Ռուսաստանի վաղվա օրը: Բոլորը սպասում են ձեզանից ոչ ստանդարտ որոշումներ, նոր մտքեր, որոնք զարգացնելու են մեր եղբայրական պետությունները: Հավատացե՛ք Ձեր երազանքների իրականացմանը»,- ասել է Նիկողոսյանը:

Երիտասարդության օրը նշվում է Ռուսաստանում ամեն տարի հունիսի 27-ին: Մինչև 1993թ. տոնը կոչվել է Խորհրդային երիտասարդության օր և սկսած 1958թ. նշվել է հունիսի վերջին կիրակի օրը:

ԽՍՀՄ-ում Երիտասարդության օրն անց էին կացվում տոնական համագումարներ և ակտիվիստների հավաքներ: Մեր օրերում Ռուսաստանում Երիտասարդության օրը հիմնականում նշվում է տոնական համերգներով, սպորտային միջոցառումներով և փառատոններով: